«Սմարթ ՋիՓիԷս» ընկերությունը առաջարկում է խոշոր շինարարական, գյուղատնտեսական, հանքարդյունաբերական տեխնիկական միջոցների վառելիքի վերահսկման ծառայություն։
Մենք առաջարկում ենք հայաստանյան շուկայում հայտնի և միջազգային հեղինակություն ունեցող արտադրողների վառելիքի վերահսկման սարքավորումներ։
Տեղադրելով վառելիքի վերահսկման տվիչներ՝ դուք մշտապես կիմանաք․
- թե որքան վառելիք կա ձեր տեխնիկայի մեջ,
- և որքան ու երբ է իրականացվել լիցքավորումը։
Տեղեկությունը կարող եք վերահսկել ինչպես իրական ժամանակում, այնպես էլ հաշվետվությունների տեսքով։